Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, Toyota-ի վարորդը տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: