2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն (օրինակ` https://ombuds.am/am/site/ViewNews/1949): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։