Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու դաստիարակել են ազգի, հայրենիքի ու Եկեղեցու արժանավոր զավակներ, ամրապնդել նրանց աստվածասիրությունը, հայրենանվիրումն ու ազգային ինքնագիտակցությունը։