Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ստորագրել է հրամանագիր Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։