21-րդ դարում տետրեր չունեք, գիր-գրականությունը հին ու կիսատ, ամենահամեստ սնունդը` մեծ խնդիր, հոսանքը` անջատումներով, ձեր ծնողներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ընդմիջման համար ինչ են դնելու ձեր փոքրիկ պայուսակներում, դպրոցական բուֆետը ձեզ ոչինչ չի առաջարկելու, ուսուցիչներից շատերն անտրամադիր ու մտամոլոր... Այս դժվար օրերին, ձեր մանկա-պատանեական կյանքն ակամայից անկոտրուն պայքարի վերածելով, այսօր գնալու եք դպրոց: