ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից: Քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը: