«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուղիղ չորս ամիս է` քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: