Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռըտայոն, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում, այս մասին ասել է օգոստոսի 30-ին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։