Ի հակադրություն ՀՀ կառավարության մտադրության՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մտցնել նոր հարկատեսակ, որն, ակնհայտորեն, կբարձրացնի տաքսի ծառայության գինը՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է հետեւյալ մոդելը․ «Ցանկացած բիզնես գործունեություն, որի շրջանառությունը չի անցնի տարեկան 30 մլն դրամը, պետք է ընդհանրապես ազատվի հարկերից, իսկ տարեկան մինչեւ 180 մլն դրամ շրջանառության դեպքում վճարի տարեկան 1 տոկոս շրջանառության հարկ։ Այս առաջարկը նախատեսվում է 10 տարվա համար»։