Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում էր քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան, օգոստոսի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության կազմում կային Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ: