«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։