«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ: