Կրեմլը տեղեկություն չունի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության մասին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը դրան նախատեսված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։