Երևան–Կապան–Երևան չվերթերի իրականացումն անվտանգային իրավիճակից ելնելով անիրատեսական է և հնարավոր չէ, իսկ վատ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չիրականացնելու պաշտոնական վարկած արժանահավատ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Արմավիա» ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը։