Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են: Ընտրություններից առաջ նրանց ձեռք չեն տալիս, որ իշխող ուժի ռեյտինգը չընկնի։