«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին: