SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։