ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։