Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացրին օգոստոսի 23-ին: Ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու` Նոր Արմավիր և Ամասիա գյուղերի բնակիչ, համապատասխանաբար` 31 և 29 տարեկան: