Օգոստոսի 24-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևանում այսօր և օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։