Այսօր՝ օգոստոսի 23-ին, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հետևանքով ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում տուն է այրվում։