Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարեն Մաթևոսյանին` Ադրբեջանի քաղաքացի: Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն: