Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը և կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է: Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից և արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար: Ամոթը երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում.