Ուժային ողջ համակարգն իր առաջին դեմքերով, մի քանի օր շարունակ, փաշինյանական այցն էր նախապատրաստում ու ապահովում, որպեսզի Փաշինյանի կողքին հայտնվեին, հարցեր տային ու նույնիսկ ժպտային մարդիկ, ովքեր մինչ այդ ընտրվել էին ու անհարմար վիճակ չէին ստեղծի վերջինիս համար: Սակայն փողոցների վերանորոգումներն ու բակային խաղահրապարակների ժապավեններ կտրելը որևէ ձևով երկրորդ պլան չէր կարող մղել անվտանգության հետ կապված խնդիրները` Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները վառ օրինակ: