«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում աճել է ինքնասպանություն կատարած անձանց թիվը։ 2021 թվականին ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 281 մարդ, 2022-ին՝ 312 մարդ, 2023-ին՝ արդեն 302 մարդ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջին տեղում ինքնասպանություն գործել են 30-65 տարեկան անձինք, երկրորդ տեղում 18-29 տարեկան անձանց խումբն է։ Ինքնասպանության փորձ կատարած անձանց խմբում էլ առաջին տեղում նույնպես 30-65 տարեկան անձինք են։