«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների եւ իր հետ Երեւանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։