Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված՝ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում` ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում: Մինչդեռ սա բաց ինֆորմացիա պետք է լինի: ՀՀ ԱԳՆ կայքում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի դիմաց, որի նստավայրը Լոս Անջելեսն է, որեւէ անուն դեռ չկա: Սակայն նշանակումն արդեն եղել է: Ի դեպ, 2021-ին Բայբուրդյանի ազատման հրամանն էլ էր գաղտնի պահվում: Նրան ազատել էին, ապա խնդրել մի քանի ամիս պաշտոնավարել, մինչեւ նոր մարդ կնշանակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն