Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։ Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանրագույն հաղթանակ է տոնել և հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաևին։ Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։