Փաշինյանը կմասնակցի՞ Սյունիքի տոնական միջոցառումներին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը եւ մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։ Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն