Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով: