Այսօր՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 19։00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։ Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից՝ կոչ անելով բոլոր հավատացյալներին Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին ազգովի միասնաբար աղոթք բարձրացնել առ Աստված Արցախի համար: