Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից։