Հոսանքի հաճախակի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով. Արցախ ՀԷԿ

article-image

Էլեկտրական հոսանքի՝ օրվա ընթացքում արձանագրված հաճախակի անջատումները պայմանավորված են արտադրական համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերությունից: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ութ ամիսների եւ ՀՀ-ից մատակարարվող էներգակիրների սնուցման գծերի խափանման պատճառով ընկերությունը ստիպված աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի հետեւանքով հաճախակի են դարձել էլեկտրական հոսանքի արտադրման եւ մատակարարման սարքավորումներում տեխնիկական խնդիրները: Իսկ լիակատար շրջափակման պատճառով անհնարին է դարձել անսարքությունների օպերատիվ վերացման համար նոր սարքավորումների ներկրումը: «Մեր մասնագետների խումբը անցած գիշերվանից գտնվում է հերթական վթարման վայրում եւ գործադրում բոլոր ջանքերը կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման համար: Ուստի, հայցելով մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը, հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների վերացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն