Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։