Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: