Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։