Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի ազատ ոճի ըմբիշները բավականին լավ են սկսել ելույթները։ Մեր ընտրանու կազմում ընդգրկված Նարեկ Հակոբյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (74կգ), Ազատ Կարապետյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյան (97 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ, բայց եզրափակիչ դուրս գալ նրանց չի հաջողվել։