Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թերևս շատերդ կհամաձայնեք, որ պետականության ու պետականամետության մասին խոսելը բավական զգայուն ու նուրբ հարց է, քանի որ քաղաքական գործչից պետական գործիչ դառնալու եզրագիծը բավական նեղ է՝ ու շատ հաճախ պարադոքսալ կերպով այդ ուղիները մերթ տարրալուծվում են, մերթ՝ խաչվում, նայած, թե տվյալ գործիչն ինչ ուղեգիծ է իր համար նախանշում և ինչ արժեքների ու մշակույթի կրող է։