Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շրջանակներում պետք է հանգուցալուծումներ գտնել մի շարք բարդ թեմաների շուրջ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Ռուսաստանի ԱԳՆ–ի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությունը։