Ամերիկահայերը 3 օր նստացույց են արել ԱՄՆ կոնգրեսականի գրասենյակի մոտ, իսկ այժմ արդեն որոշել են այլ քայլերի դիմել` պահանջելով բացել Արցախի կյանքի ճանապարհը։ Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում ամերիկահայերն անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում` ի աջակցություն Արցախի: Նրանք փողոց են փակել և արդեն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարանի մոտ են: