Երբ ամեն մեկն իրեն հռչակում է ամենագետ, ու գլխից մեծ դատողություններ է անում` հանրային կյանքը վերածվում է քաոսի: Երբ ժողովրդի մեջ անհետանում է առողջ միտքն ու բանականությունը` նրա երկիրը կորցնում է իր դրական ունակությունները: Երբ մարդիկ հրաժարվում են բարոյականությունից, հավատարմությունից, միմյանց նկատմամբ հարգանքից ու կարեկցանքից` Աստված էլ հրաժարվում է նրանցից: