«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները եւ անձամբ է վերահսկում դրանք: