ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Հայաստանում գործող բանկերից մեկի ներքին ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ՀՀ և այլ երկրների մի շարք քաղաքացիների հետ նախնական համաձայնությամբ, իր ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման միջոցով, տվյալ բանկից սխեմատիկ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։