«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կդադարեցվի երթևեկությունը նշված երկու թունելներով։