Թողած այսօր տեղի ունեցողի պատճառահետևանքային շղթայի բացահայտումը, մեղավորների բացահայտումը, Բերձորի հանձնումը, նիկոլի ստվերային պայմանավորվածությունների ու ծախված լինելու փաստը խոսում էր տարբեր լեզուներով թարգմանված նամակների մասին։ Պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հնարավոր չէ Ստեփանակերտ-բաքու երկխոսություն։ արայիկը մեզ հակասելու ու նիկոլին թևութիկունք լինելու համար ասում էր որ համաձայն է այդ ֆորմատին։ Հիմա նստած արդեն հայտարարում է , որ այդ հարթակը ցեղասպանության հարթակ է։ Ի՞նչն էր խանգարում դա հասկանալ մեկ, երկու տարի առաջ։ Ի՞նչում էր անհրաժեշտությունը նպաստելու ու գնալու արցախահայությանը ցեղասպանության տանելու ճանապարհով։ Կռահում եմ…