ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ-ից։