Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ պետք է լուծել որոշ բարդ հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Բաքվից եւ Երեւանից ստացվող ազդանշանները շտապ խաղաղության հասնելու մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ են խոչընդոտում խաղաղության հաստատմանն այդ երկրների միջեւ։