Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակի» առաջին կարգի ահազանգը՝ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների դեմ ոտնձգությունների մասին

article-image

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԺՄ-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն