Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: