Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31 կմ հատվածում Howo մակնիշի բեռնատար «ցիստեռ»-ը կողաշրջվել է և մկրատաձև փակել ավտոճանապարհը՝ երկկողմանի: